Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ճիշտ է ասված` ոմանք ծնվում են մեծ, ոմանք հասնում են մեծության, ոմանց տրվում է մեծություն

Ճիշտ է ասված` ոմանք ծնվում են մեծ, ոմանք հասնում են մեծության, ոմանց տրվում է մեծություն
27.04.2023 | 22:27

Վազգեն Ա կաթողիկոսը ծնվել էր մեծ, մնաց մեծություն և անցավ անմահների շարքը: 1990 թ. էր, հանդիպում էր Վազգեն Ա կաթողիկոսի հետ, որը խոստացել էր խոսք ասել «Հոգեզարթնում» հեռուստատեսային հոգևոր նոր ֆիլմի մասին: Վեհափառ հայրապետը իրեն հատուկ գեղեցիկ ժպիտով ընդունում է հյուրերին եւ պաշտոնական մասի ավարտից, հյուրասիրությունից ու փոքրիկ զրույցից հետո խնդրում է անջատել տեսախցիկը ասելով, որ հետաքրքիր պատմություն է անելու, այնպիսի բան, որ երբեք ոչ մի տեղ չեն լսի:

Սակայն օպերատորը մի փոքր խորամանկում է. անջատում է ոչ թե տեսախցիկը, այլ տեսախցիկի լույսը: Վազգեն կաթողիկոսը խոսքը սկսում է այսպես.

- Գիտե՞ք, ես երիտասարդ տարիքում գողություն եմ արել…

Ներկաներն ապշահար նայում են Վեհափառին, իսկ նա, ասես ոչինչ էլ չի եղել, շարունակում է իր պատմությունը.

-Ձեր տարիքի երիտասարդ Էի: Սովետական Միության սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում Էի: Ճիշտ սահմանամերձ գոտում մի քանի բացառիկ խաչքարեր կային, որոնց մասին ինձ պատմել Էր սահմանապահ զորքի ռուս սպան: Խնդրեցի, որ հնարավորության դեպքում լուսանկարի խաչքարերը: Իսկապես դրանք բացառիկ հոգևոր և մշակութային արժեք Էին ներկայացնում հայ ժողովրդի, հայ առաքելական եկեղեցու համար: Ոգեւորությունս այնքան մեծ Էր, որ պատրաստ էի ամեն ինչի, միայն թե գերությունից փրկեի խաչքարերը: Դրանք կարծես Եղեռնի ժամանակ սպանված ու անարգված իմ ազգակիցների աճյունները լինեին, որոնց հոգիները թափառում Էին` չգտնելով համբարձման ճանապարհը…

Ապագա կաթողիկոսը գնում Է ռուս սպայի մոտ և կովկասյան հյուրասիրությանը հատուկ սեղան բացում: Կենացներ են փոխանակում եւ հարազատանում: Մի խոսքով, հաճելի երեկո են անցկացնում: Հրաժեշտից առաջ ռուս սպային համարձակ առաջարկ է անում, միասին անցնել սահմանը ու հետ բերել խաչքարերը: Ռուս սպան, հանուն իրենց բարեկամության, համաձայնում Է, և ինչպես Վազգեն կաթողիկոսն Է հիշում, պատրաստ Էր նույնիսկ պատերազմ հայտարարել Թուրքիային: Մի քանի օրից, գիշերով, սահմանապահ զորամիավորման բեռնատար մեքենայով պետք է անցնեին սահմանը:

-Հագուստս պետք Է լիներ շատ գործնական ջինս, մուգ գույնի վերնաշապիկ և սպորտային կոշիկներ,-շարունակում Է կաթողիկոսը:-Սպասեցինք մինչև մթնեց: Նախ սահմանն անցանք ոտքով՝ ռուս սպան, չորս սահմանապահները և ես: Հետո պիտի մոտենար բեռնատարը, որի մեջ պիտի բարձեինք խաչքարերը եւ անցնեինք սահմանը: Չնայած բոլորս երիտասարդ էինք, միեւնույն է, խաչքարերը ծանր էին: Ինչ որ է, բարձեցինք։

Քիչ հետո հեռվից ձայներ են լսվում, թուրք սահմանապահները նկատել Էին «գողերին»: Հապաղելը համարյա հավասարազոր Էր մահվան: Այնուամենայնիվ, չնայած կրակոցներ եղան, բայց մենք սահմանն անցնում ենք բարեհաջող, անվնաս…

-Մի քանի օր հետո ռուս սպան եկավ ինձ հրաժեշտ տալու,- շարունակում Է կաթողիկոսը,- բանակի ղեկավարությունը որոշել Էր նրան տեղափոխել: Մենք խախտել էինք օրենքը: Ռուս սպան մեկնեց` թողնելով քաջ, բարի, ազնիվ և աստվածահաճո մարդու հիշատակ, իսկ խաչքարը տեղադրվեց այստեղ,- ներկաներին ցույց տալով Վեհարանի մուտքի աջ մասը` պատմությունն ավարտում է Վազգեն կաթողիկոսը և ձեռքն օպերատորի ուսին թփթփացնելով` ավելացնում. «Իսկ տեսախցիկն, այնուամենայնիվ, պետք Է անջատեիր»...

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5708

Մեկնաբանություններ